Աղոթքներ


Աղօթք Տէրունական

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն քո.
Եկեսցէ արքայութիւն քո.
եղիցին կամք քո.
որպէս յերկինս` եւ յերկրի.
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր.
Եւ թող մեզ զպարտիս մեր«
որպէս եւ մեք թողումք
մերոց պարտապանաց.
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա զմեզ ի չարէն:
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս. 
Ամէն

(Մատթ. 6.9-13)

Տէրունական Աղօթք

Հա°յր մեր, որ երկնքում ես.
Սո°ւրբ թող լինի քո անունը.
Քո թագաւորութի°ւնը թող գայ.
Քո կա°մքը թող լինի երկրի վրայ,
Ինչպէս որ երկնքում է°.
Մեր հանապազօրեայ հացը տո°ւր մեզ այսօր.
Եւ ների°ր մեզ մեր յանցանքները,
Ինչպէս որ մենք ենք ներում նրանց,
Որ յանցանք են գործում մեր դէմ.
Եւ մի° տար մեզ փորձութեան,
Այլ փրկի°ր մեզ չարից.
Որովհետեւ քո°նն է թագաւորութիւնը
Եւ զօրութիւնը
Եւ փառքը յաւիտեանս.
Ամէն
(Մատթ. 6.9-13)

***
Աղոթք Ճանապարհից առաջ

Տէր, ուղղեա զգնացս մեր ի ճանապարհս խաղաղութեան: Տէր, ուղղեա եւ առաջնորդեա հոգւոց մերոց եւ ամենայն հաւատացելոց, գնալ յարդարութեան ճանապարհս եւ ի կեանս յաւիտենից.
Ամէն

(Տէր, ուղղիր մեր ընթացքը դէպի խաղաղ ճանապարհներ: Տէր, ուղղիր եւ առաջնորդիր մեզ ու Քեզ բոլոր հաւատացողների հոգիները` արդարութեան ճանապարհներով եւ դէպի յաւիտենական կեանք գնալու համար.
Ամէն

**
Առաջնորդ կենաց եւ պարգեւիչ խաղաղութեան, Քրիստոս Աստուած մեր, առաջնորդեա՛ մեզ գնալ ի ճանապարհս քո արդարութեան ժամանել ի նաւահանգիստն կենաց եւ փրկութեան` շնորհօք ողորմութեան քո, զի դու ես օգնական եւ Փրկիչ մեր եւ քեզ վայելէ փառք, իշխանութիւն, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից.
Ամէն

(Կեանքի առաջնորդ եւ խաղաղութեան պարգեւիչ, Քրիստոս Աստուած մեր, առաջնորդի՛ր մեզ գնալ արդար ճանապարհներով եւ քո ողորմութեան շնորհիւ խաղաղութեամբ ժամանել կեանքի եւ փրկութեան նաւահանգիստը: Որովհետեւ Դու ես մեր օգնականն ու փրկիչը եւ քեզ են վայելում փառքը, իշխանութիւնն ու պատիւը. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից.
Ամէն

(Ժամագիրք, Արեւագալի Ժամ.)

***


Որեւէ գործ սկսելուց առաջ

Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր,
եւ զգործս ձեռաց մերոց յաջողեա ի մեզ: Ամէն:
(Մեր ձեռքի գործերը ուղղորդիր, Ով Տէր,
եւ մեր ձեռքի գործերը յաջողիր. 
Ամէն


***


Աղոթք Ճաշից առաջ

Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս,
որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ:
Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն:

Խաղաղութեամբ ճաշակենք այս կերակուրները,
որ Տէրը պատրաստել է մեզ համար: Օրհնեալ լինի Տէրն` 
իր պարգեւների համար: 
Ամէն

(Ժամագիրք, Սեղանի օրհնության կարգ)

Աղօթք ճաշից յետոյ



Ա. Փառք կերակրողին տիեզերաց, որ զմեղ կերակրեաց եւ լիացոյց:
Նմա փառք յաւիտեանս:
Ամէն

Փառք տիեզերքը կերակրողին, որ մեզ կերակրեց եւ հագեցրեց,
Նրան յաւիտեան փառք: 
Ամէն

***


Աղօթք Եկեղեցուց ելնելիս

Թագաւոր երկնաւոր,
զԵկեղեցի քո անշա՛րժ պահեա
եւ զերկրպագուս անուանդ քում`
պահեա ի խաղաղութեան: 
Ամէն



Երկնաւոր թագաւոր, 
քո Եկեղեցին անսասան պահիր, եւ
քեզ երկրպագողներին`
խաղաղութեան մէջ:
Ամէն

(Սուրբ Պատարագ)

***
Բժշկութեան Աղօթք

Փարատեա զցաւս եւ բժշկեա զհիւանդութիւնս ի ժողովրդենէ քումմէ, Տէր Աստուած մեր, եւ շնորհեա ամենեցուն զկատարեալ առողջութիւն, նշանաւ ամենայաղթ խաչիւ քով, որով բարձեր զտկարութիւն ազգի մարդկան եւ դատապարտեցեր զթշնամին կենաց եւ փրկութեան մերոյ: Դու ես կեանք մեր եւ փրկութիւն, բարերար եւ բազումողորմ Աստուած, որ միայն կարող ես թողուլ զմեղս եւ մերժել զախտս եւ զհիւանդութիւնս ի մէնջ, որում յայտնի են պէտք կարեաց մերոց: Պարգեւիչդ բարեաց, պարգեւեա զառատ ողորմութիւնս քո ի վերայ արարածոց քոց՝ ըստ իւրաքանչիւր պիտոյից. յորոց հանապազ փառաւորեալ գովի Ամենասուրբ Երրորդութիւնդ. այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:
Ամէն

Փարատի՛ր ցաւերն ու բժշկի՛ր հիւանդութիւնները քո ժողովրդից, Տեր Աստուած մեր, բոլորին կատարեալ առողջութի՛ւն շնորհիր` Քո ամենայաղթ խաչի նշանով, որի միջոցով մարդկութեան տկարութիւնը վերցրեցիր եւ դատապարտեցիր մեր կեանքի եւ փրկութեան թշնամուն: Դու ես մեր կեանքն ու փրկութիւնը, բարերար եւ բազումողորմ Աստուած. միայն Դո՛ւ կարող ես ներել մեր մեղքերը եւ մեզանից հեռացնել ախտերն ու հիւանդութիւնները. Քեզ են յայտնի մեր կարիքները: Բարիքներ պարգեւող, առատ ողորմութիւնդ պարգեւի՛ր քո արարածներին՝ իւրաքանչիւրին ըստ իր պէտքի, որովհետեւ արարածներիդ միջոցով է միշտ գովաբանւում Ամենասուրբ Երրորդութիւնդ. այժմ, միշտ եւ յաւիտեանս յաւիտենից:
Ամէն

(Ժամագիրք, Ճաշու Վեցերորդ ժամ.)
***
Աղօթք քնելուց առաջ

Պահապան ամենայնի, Քրիստոս,
աջ քո հովանի լիցի ի վերայ իմ՝
ի տուէ եւ ի գիշերի, ի նստիլ ի տան,
ի գնալ ի ճանապարհ, ի ննջել եւ ի յառնել,
զի մի երբէք սասանեցայց.
Եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ՝ բազմամեղիս:

Պահապա°ն ամենայնի Քրիստոս,Քո աջը թող հովանի լինի ինձ վրայ`
ցերեկ եւ գիշեր, տանը նստելիս,
ճանապարհ գնալիս, ննջելիս եւ արթնանալիս,
որպէսզի երբէք չսասանուեմ.
եւ ողորմի°ր Քո արարածներին եւ ինձ` բազմամեղիս.

(Սբ. Ներսես Շնորհալի, «Հաւատով Խոստովանիմ»)

***
ԱՂՕԹՔ ՎՏԱՆԳԻ ԵՒ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹԵԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Խնամող արարածոց, պահեա՛ նշանաւ խաչի քո զհոգի եւ զմարմին իմ ի պատրանաց մեղաց, ի փորձութեանց դիւաց եւ ի մարդոց անիրաւաց, եւ ամենայն վտանգից հոգւոյ եւ մարմնոյ. Եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

Խնամո°ղ արարածների, պահի°ր Քո Խաչի նշանով իմ հոգին եւ մարմինը` մեղքերի պատրանքներից, դեւերի փորձութիւններից, անիրաւ մարդկանցից եւ հոգու եւ մարմնի բոլոր վտանգներից. եւ ողորմի°ր Քո արարածներին եւ ինձ` բազմամեղիս



(Սբ. Ներսես Շնորհալի, «Հաւատով Խոստովանիմ»)

***

ՄՏԱՒՈՐ ԳՈՐԾ ՍԿՍԵԼՈՒՑ ԱՌԱՋ

Իմաստութիւն Հօր` Յիսուս, տու՛ր ինձ իմաստութիւն, զբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո` յամենայն ժամ. ի չար խորհրդոց եւ ի բանից եւ ի գործոց փրկեա՛ զիս. եւ ողորմեա՛ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:
Ամէն

Հօր իմաստությո°ւն Յիսուս, տո°ւր ինձ իմաստութիւն` ամեն ժամ Քո առջեւ բարին խորհելու, խօսելու եւ գործելու, եւ փրկի°ր ինձ չար խորհուրդներից, խօսքերից եւ գործերից. եւ ողորմի°ր Քո արարածներին եւ ինձ` բազմամեղիս:

(Սբ. Ներսես Շնորհալի, «Հաւատով Խոստովանիմ»)

Комментариев нет:

Отправить комментарий