Մենք


<< Սուրբ Հակոբ>> Եկեղեցասեր Երիտասարդական Միությունը նոր շունչ և նոր զարկ է ստացել 2011թվականի օգոստոսի 1-ին:
<< Սուրբ Հակոբ>> եկեղեցասեր երիտասարդական միության հոգևոր հովիվ Տեր Արսեն քհն. Սիմոնյանի օրհնությամբ և ծխական խորհրդի որոշմամբ երիտասարդաց միության ատենապետությունը իր վրա է ստանձնել Միքայել Պողոսյանը:
Շատ կարճ ժամանակահատվածում միությանը անդամակցել են բազմաթիվ ակտիվ և նախաձեռնող ուժ հանդիսացող երիտասարդներ: 
Իր պատմության ընթացքում միությունը իրականացրել է բազմաթիվ միջոցառումներ հոգևոր ոլորտի` Խոկումներ,Ագապեներ,հոգևոր զրույցներ ,Աստվածաշնչի ընթերցանություն, ուխտագնացություներ,մշակութային` ցուցահանդեսներ,փառատոններ ,ֆլեշմոբեր , պարահանդեսներ ,սոցիալական`բարեգործական ակցիաներ,ստորագրահավաքներ,ծառատունկ
ԵԵՄ գործունեությունը կրելու է շարունակական բնույթ և միտում ունի ավելի ընդլայնելու իր գործունեությունը ու ավելի ազդեցիկ դառնալու:

Комментариев нет:

Отправить комментарий